Whirlpool BLF 7121 OX Use and Care Guide Page 3

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 17
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 2
HY
3
Առողջության և Անվտանգության ուղեցույց
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս
հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք
պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը
որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության
ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ
տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և
շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և
սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող
են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների
և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
«Սարքավորման ներսում գտնվող լամպը հատուկ
նախագծված է կենցաղային տեխնիկայի համար և հարմար
չէ սենյակի ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն
244/2009)»:
Սարքավորումը նախատեսված է շահագործել այն
վայրերում, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը
գալիս է հետևյալ տիրույթներից` ըստ գնահատման
սանդղակի վրա նշված կլիմայական դասի: Սարքը չի կարող
աշխատել, եթե այն երկար ժամանակ մնացել է տվյալ
տիրույթում չնախատեսված ջերմաստիճանի ներքո:
Կլիմայական դաս, միջավայրի ջերմաստիճանը (°C)
SN: 10-ից 32°C; N :
16-ից 32°C
ST: 16-ից 38°C; T: 16-ից 43°C
Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-ներ:
Սառեցման նյութը պարունակում է R600a (HC):
Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a).
Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի
ազդեցության, բայց դյուրավառ է: Հետևաբար համոզվեք,
որ սառեցնող նյութի խողովակները վնասված չեն`
հատկապես սառեցնող նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի
սառեցնող նյութի խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար
նախատեսված սարքի բաց հատվածները զերծ պահել
խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ
սառեցման գործընթացն արագացնելու համար,
բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի
կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել կամ
տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման
խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված
տիպի սարքեր չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց պատրաստիչները կամ
ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն
ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ սառույց
պատրաստող պարագաները և/կամ ջրի դիսպենսերները
պետք է միացնել ջրի մատակարարման աղբյուրին, որը
միայն խմելու ջուր է մատակարարում և ջրի ճնշումը
խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա պետք է լինի:
(1,7 և 8,1 բար):
Չի կարելի պահել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր,
ինչպիսիք են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել
կամ օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր
սարքի:
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր) բեկորները
(որոշ մոդելներում): Չի կարելի ուտել սառցե
խորանարդիկներն անմիջապես սառցարանից հանելուց
հետո, քանի որ դրանք կարող են սառը այրվածքներ
առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն օդազտիչներ
օդափոխության համակարգում, զտիչները պետք է միշտ
իրենց դիրքում լինեն երբ սառնարանն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե տարաներ պահել
սառցարանում քանի որ դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման համակարգին (եթե
առկա է) որևէ սնունդով: Սնունդը դնելուց հետո ստուգեք
արդյոք բոլոր հատվածները պատշաճ կերպով փակվեցին,
հատկապես սառցարանի դուռը
Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել:
Սառնարանի խցիկն օգտագործեք միայն թարմ մթերք
պահելու համար, իսկ սառցարանի խցիկը միայն սառեցված
Page view 2
1 2 3 4 5 6 7 8 ... 16 17

Comments to this Manuals

No comments