Whirlpool BLF 7121 OX Use and Care Guide Page 9

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 17
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 8
HY
9
Օգտագործման և Խնամքի ուղեցույց
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Տեղադրելուց հետո, սպասեք առնվազն երկու ժամ` նախքան
սարքավորումը հոսանքին միացնելը:
Սարքավորումը միացրեք էլեկտրամատակարարմանը և այն կսկսի
ավտոմատ կերպով աշխատել: Մթերքի պահպանման իդեալական
ջերմաստիճանը նախապես նշանակվում է գործարանում:
Սարքավորումը միացնելուց հետո անհրաժեշտ է սպասել 4-6 ժամ
ճիշտ պահպանման ջերմաստիճանին հասնելու համար: Դիրքավորեք
հակաբակտերիալ ֆիլտրը օդափոխիչի մեջ այնպես, ինչպես նշված է
ֆիլտրի փաթեթավորման վրա (առկայության դեպքում):
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿ և ՄԹԵՐՔԻ ՊԱՀԵՍՏ
Սառնարանի խցիկում կարող եք պահել թարմ մթերք և խմիչք:
Սառնարանի խցիկն ավտոմատ կերպով ամբողջությամբ հալչում
է: Խցիկի ետևի ներքին պատի վրա ջրի կաթիլների պատահական
հայտնվելը նշան է այն բանի, որ այն ավտոմատ հալեցման փուլում
է: Հալած ջուրը լցվում է արտահոսքի խողովակի մեջ, իսկ հետո
հավաքվում տարայում որտեղ այն գոլորշիանում է:
Ծանուցում. Շրջակա միջավայրի ջերմաստիճանը` կախված դռան բացման
հաճախականությունից և սարքավորման դիրքից, կարող է ազդեցություն
ունենալ երկու խցիկների ներքին ջերմաստիճանի վրա: Սահմանեք
ջերմաստիճանները կախված այս գործոններից:
Շատ խոնավ պայմաններում սառնարանի խցիկում կարող է գոլորշու
խտացում առաջանալ, հատկապես ապակե դարակներին:
Այս դեպքում խորհուրդ է տրվում փակել հեղուկով լի տարաները (օր.`
կաթսա), փաթաթել բարձր ջրի պարունակություն ունեցող մթերքները
(օր.` բանջարեղեն) և միացնել օդափոխիչը, եթե առկա է:
Բոլոր դարակները, դռան դարակները և դարակաշարերը շարժական են:
ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Սառնարանի խցիկում օդի բնական շրջանառությունն առաջացնում է
տարբեր ջերմաստիճանային գոտիներ: Ամենասառը գոտին անմիջապես
մրգի և բանջարեղենի դարակի վերևի հատվածն է և ետնամասի պատը:
Խցիկի ամենատաք հատվածն ամենավերևի մասն է:
Ոչ բավարար օդափոխությունը հանգեցնում է էներգիայի սպառման
բարձրացմանը և սառեցման գործընթացի կրճատմանը:
ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԹԱՐՄ ՄԹԵՐՔԸ և ԸՄՊԵԼԻՔԸ
Այն մթերքները, որոնցից առաջանում է մեծ քանակության էթիլեն գազ
(խնձոր, ծիրան, տանձ, դեղձ, ավոկադո, թուզ, սալորաչիր, հապալաս,
եմիշ, լոբի) և այն մթերքները, որոնք զգայուն են այդ գազի նկատմամբ,
ինչպիսիք են` բանջարեղենը և աղցանը, անհրաժեշտ է առանձնացնել
կամ փաթեթավորել այնպես, որ պահպանման ժամկետը չկրճատվի.
օրինակ, լոլիկները չի կարելի պահել կիվիի կամ կաղամբի հետ:
Չի կարելի մթերքները չափազանց մոտ պահել, որպեսզի բավարար
չափով օդի շրջանառություն կատարվի: Օգտագործեք վերամշակվող
պլաստմասե, մետաղական, ալյումինե և ապակե տարաներ և կպչուն
ժապավեն մթերքները փաթեթավորելու համար:
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառնարանում պահելու
համար, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մրգի և բանջարեղենի
դարակը, քանի որ այն խցիկի ամենասառը տարածքն է: Մշտապես
օգտագործեք փակ տարաներ հեղուկների և այն մթերքների համար,
որոնք կարող են տարածվել կամ փչանալ փոխանցվող երանգներից
և հոտերից: Որպեսզի խուսափեք շշերի ընկնելուց, կարող եք
օգտագործել շշի բռնակը (առկա է ընտրված մոդելների վրա):
Պայմանական նշաններ
ՄԵՂՄ ԳՈՏԻ
Առաջարկվում է արևադարձային մրգերի,
պահածոների, խմիչքների, ձվի, սոուսների, թթու
վարունգի, կարագի և ջեմի պահպանման համար
ՍԱՌԸ ԳՈՏԻ
Առաջարկվում է պանրի, կաթի, օրական սննդի,
նրբահամ ուտեստների, յոգուրտի պահպանման համար
ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԴԱՐԱԿ
Page view 8
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Comments to this Manuals

No comments